Բովանդակություն

Նորացման մասին

ՆՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2016 թվականից Վրաստանի Ազգային  բանկը շրջանառության  մեջ է թողել  ազգային  արժույթի՝ լարիի նորացված թղթադրամները 

 

2017  թվականի սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ կմտնի նորացված 10  լարիանոց թղթադրամները:

Նորացված 20 և 50 լարանոց անվանական արժողության թղթադրամները շրջանառության մեջ են՝ 2016 թվականի փետրվարի 1-ից

 

Նորացված 100 լարանոց անվանական արժողության թղթադրամները շրջանառության մեջ են՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ից

 

Նորացված 5 լարանոց անվանական արժողության թղթադրամները շրջանառության մեջ են՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից

 

 

 

Նորացված լարիի թղթադրամների վրա  պահպանվել  է լավ ծանոթ, լարիի թղթադրամների մեկնարկային թեմատիկան, միևնույն ժամանակ թղթադրամների վրա  ներկայացված պատմություններն    երանգավորված են  առանձին նոր  տարրերով: Ձևափոխված դիզայնը   առավել  ճշգրտությամբ  և ժամանակակից տեսքով ներկայացնում է Վրաստանի կարևոր պատմա-մշակութային  ժառանգությունը

 

Նորացված լարիի թղթադրամներին բնութագրում է  շեշտակի  աչքի ընկնող  գույների  սպեկտրը, որը համաչափորեն ներդաշնակված է հիմնական   սյուժեների  գերիշխող և  կոնտրաստային  գույների հետ

 

Նորացվել են նաև լարիի թղթադրամի չափսերը: Անվանական արժեքի համաձայն, կիրառվել է  թղթադրամների  չափսերի անկյունագծային, համաչափ աճի սկզբունքը

 

Նորացված թղթադրամների ձևավորման ոճը, պարամետրերը և պաշտպանական նշանները  ժամանակակից, փորձարկված և  հաջորդական  են  յուրաքանչյուն  անվանական արժեքի  համար: Դրա հետ միասին, դիզայնի բաղկացուցիչ  տարրերը  առավելագույնս ինտեգրված են պաշտպանական նշաններին և  ամբողջությամբ  ստեղծում են  միասնական  ընտանիքի  հայեցակարգ

 

Նորացված լարիի  թղթադրամները հանդերձավորված են  սպառողների   համար  հեշտությամբ  ընկալելի  և միևնույն ժամանակ արդի  և բարձր տեխնոլոգիական  գործընթացի  արդյունքում  ստացված պաշտպանական նշաններով: Այդ թվում  կիրառվել է  անվանական արժեքի ճանաչման  նշան՝  թույլ  տեսողությամբ անձանց համար

 

Նորացված լարիի  թղթադրամները  պատրաստվել են  այնպիսի  նյութերի և  պաշտպանանական մեխանիզմների  կիրառմամբ, որոնք  մեծացնում են շրջանառության մեջ դրանց կայունությունը   կեղտոտման  և  բնական մաշվածության նկատմամբ:

 

Վրաստանի Ազգային  բանկում  մշակված լարիի  նորացված թղթադրամների  էսքիզների կատարելագործման գործընթացին մասնակցում էին համաշխարհային  առաջատար  տպագրող ընկերությունները.  „Giesecke & Devrient“ (Գերմանիա), „Oberthur Fiduciaire“ (Ֆրանսիա), „De La Rue“ (Անգլիա): 

 

Նախորդ  էմիսիաների  թղթադրամները  շրջանառության մեջ  կլինեն  նորացված լարիի թղթադրամների հետ զուգահեռաբար:  

 

բեռնել պաստառը 20₾ 50₾ 100₾

 

բեռնել պաստառը 5

 

բեռնել պաստառը 10